SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: