Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». Լուսինե Սահակյան

Մարտ 09,2020 23:50

Փաստաբան Լուսինե Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաև սպանության փորձի համար։

Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ նախ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը, ավելին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։ Փաստենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առևանգման և թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն այնուամենայնիվ որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, պատճառաբանելով որոշումը հետևյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»։

Պարզ ասած դա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031