Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկները մարտական են տրամադրված օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Մարտ 09,2020 23:45

Մարտի 14-ից 24-ը Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում խոսեցին իրենց մարզավիճակի եւ տրամադրվածության  մասին:

Արման Դարչինյանի ինքնազգացողությունը լավ է եւ նա տրամադրված է մարտականորեն:  «Անձնական քաշիս հետ կապված խնդիրները կարգավորվել են եւ մարզիչներիս գնահատմամբ  լավ մարզավիճակում եմ: Շատ բան կախված է լինելու, ինչպես գլխավոր մարզիչը քիչ առաջ ասաց, վիճակահանությունից եւ մրցավարության արդարությունից»: Դարչինյանը այս ընթացքում հասցրել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասնակցել, ինչը նրա համոզմամբ իրեն օգնելու է:

Գոռ Ներսեսյանը հավաքականի հետ ուսումնամարզական չորս հավաք է անցկացրել եւ պատրաստ է Լոնդոնում օլիմպիական վարկանիշ նվաճել: «Ամբողջ թիմն է լավ պատրաստվել: Մենք գնում ենք ոչ միայն ուղեգիր նվաճելու, այլեւ մեր քաշային կարգերում հաղթելու համար»,-ասաց նա:

Կանանց հավաքականի անդամ Անի Հովսեփյանը,  թեեւ վատառողջության պատճառով այսօր բաց մարզմանը չմասնակցեց, սակայն նույնպես լավ մարզավիճակում է: Սա հավաքականի կազմում նրա առաջին մասնակցությունն է օլիմպիական վարկանիշային մրցաշարի, սակայն վստահ է, որ արդարացնելու է մարզիչների վստահությունը:

Աշոտ  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031