Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Ադրբեջանն ավելացրել են զենքի ներմուծման ծավալները. SIPRI

Մարտ 09,2020 22:45

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2015-2019թթ. զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն աշխարհում սպառազինության առևտրի ծավալը մեծացել է 5.5 տոկոսով՝ նախորդ հնգամյակի համեմատ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2015-2019թթ. կրկին զինված բախումներ են գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչի արդյունքում երկու երկրներն էլ ավելացրել են զենքի գնման ծավալները: «Երկու երկրներն էլ ռազմական ներուժը մեծացնում են ներմուծման հաշվին, այդ թվում՝ հրթիռների, որոնք ի զորու են հարձակվել մեկը մյուսի տարածքում գտնվող թիրախների վրա»,-ասվում է զեկույցում:

Տեղեկության համաձայն՝ Հայաստանը զենք ներմուծում է հիմնականում Ռուսաստանից, մինչդեռ Ադրբեջանի դեպքում ՌԴ-ի չափաբաժինը կազմում է 31 տոկոս, առաջին տեղը զբաղեցնում է Իսրայելը՝ 60 տոկոս:

Ինստիտուտի մասնագետները նաև նշում են, որ Թուրքիան 2015-2019թթ. նվազեցրել է զենքի ներմուծման ծավալները, ինչը մեկնաբանվում է ԱՄՆ-ի հետ մարտական ինքնաթիռների գնման գործարքի խափանմամբ, որոշ հիմնական սպառազինությունների մատակարարումների ուշացմամբ, ինչպես նաև Թուրքիայում զենքի արդյունաբերության զարգացմամբ:

2015-2019թթ. աշխարհում զենքի հիմնական արտահանողները Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն են: Վերջինիս  ռազմական արտահանման մասնաբաժինը հինգ տարվա ընթացքում աճել է 23 տոկոսով և կազմել համաշխարհային ծավալի 36 տոկոսը: Վաշինգտոնը զենք է մատակարարել 96 երկրի, ամենամեծ գնորդը Սաուդյան Արաբիան է: Իսկ Ռուսաստանի ռազմական արտահանման ցուցանիշը նշված ժամանակահատվածում կազմել է համաշխարհային ծավալի 21 տոկոսը: Հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031