Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հնարավորություն ստացավ իր զինված ուժերը պահել հարևան ինքնիշխան երկրի տարածքում. Ռուբեն Սաֆրաստյանը՝ Պուտին-Էրդողան պայմանավորվածության մասին

Մարտ 09,2020 21:55

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Իդլիբի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունը «հանգրվանային» է:

«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  նա վստահեցրեց՝ վաղ թե ուշ լարված  իրավիճակն այնտեղ սկսվելու է և մանրամասնեց. «Թուրքիան և նրա ենթակա զինված  խմբավորումները ձեռքի տակ են պահում Սիրիայի մի մասը, իսկ Սիրիան լի է վճռականությամբ իր ամբողջ տարածքն օտար ուժերից ազատագրելու հարցում: Իսկ այդ համաձայնությունը հնարավորություն է տալիս Թուրքիային պահպանել վերահսկողությունը շրջանում»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ սա մի հերթական պայմանավորվածություն  է, որի հիման վրա Թուրքիան հնարավորություն է ստանում ձևական, չակերտավոր օրենքով իր զինված ուժերը պահել իր տարածքից դուրս  հարևան ինքնիշխան երկրի տարածքի վրա:

Անդրադառնալով մարտի 6-ին հայ դիրքապահների ուղղությամբ տեղի ունեցած դիվերսիոն փորձին,  որը, ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ հայ դիրքապահները կանխել են, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ  դա կապված է թուրքական դիվանագիտական խաղի հետ:  Նա, մասնավորապես հայտարարեց. «Թուրքիան ցանկանում է ցույց տալ Ռուսաստանին, որ կարող են խրախուսել Ադրբեջանին, որպեսզի վերջինս ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի մի երկրի նկատմամբ, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031