Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու

Մարտ 09,2020 22:07

«Կառավարիչներ պետք է լինեն մարդիկ, որոնք օժտված են համապատասխան գիտելիքներով, մաքուր են, պարկեշտ են: Եթե մի անգրագետ գալիս, հասնում է բարձունքների, պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ խթան է տարբեր դեմագոգների համար՝ փորձել նույն կերպ վարվել», ասում է Դավիթ Բաբայանը

Արցախի առաջիկա ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդներից, այդքան թեկնածուների թիվը դրդապատճառներ ունի՞: Սպասումնե՞րն են փոխվել, թե՞ թեկնածուներն ունեն իրենց ամբիցիաները եւ համարում ենք, որ հատկապես իրենք կարող են Արցախում փոփոխություններ իրականացնել, հարցրեցինք Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանին:

«Սովորաբար մարդիկ ինչու՞ են ձգտում իշխանության, պետական կառույցների: Սա չափազանց հետաքրքիր փիլիսոփայական խնդիր է: Կան մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է իշխանությունը: Այստեղ նույնիսկ տերմինաբանությունն է խանգարում: Իշխանություն հասկացությունը, իմ կարծիքով, հայության համար օտար է, եւ իսկապես, դա փոխառություն է, որովհետեւ արմատը՝ «խանն» է:

Մինչդեռ հայկականը՝ կառավարիչն է, այստեղ ֆունդամենտալ տարբերություն կա: Բայց՝ «իշխան» լինել՝ շատերն են ուզում, հատկապես, որ տեսնում են, որ այս կամ այն բարձր պաշտոնը զբաղեցնող մարդիկ դուրս են գալիս իրենց ավտոմեքենաներից, դուռն անգամ չեն բացում, վարորդն է բացում, կողքից նայում են, ասում են՝ «մենք էլ ենք ուզում», որովհետեւ իրենք չեն պատկերացնում, որ կառավարիչ լինելը՝ «իշխան», «բեկ», «փաշա» լինելը չէ, դա ուրիշ երեւույթ է, դրանք վայելքներ չեն, ինչպես կարող է միգուցե թվալ: Դրա համար պետք է այնպես վարվենք, որպեսզի վերականգնենք բուն կառավարիչի գաղափարը: Այստեղ էլ անհրաժեշտ են տեսլականի արմատական փոփոխություններ: Կառավարիչներ պետք է լինեն մարդիկ, որոնք օժտված են համապատասխան գիտելիքներով, մաքուր են, պարկեշտ են: Եթե մի անգրագետ գալիս է, հասնում է բարձունքների, պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ խթան է տարբեր դեմագոգների համար՝ փորձել նույն կերպ վարվել», բացատրեց մեր զրուցակիցը:

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտ»-ի՝ մարտի 10-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դավիթ Բաբայանի լուսանկարները՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Սխալ է փաշա տերմինը օգտագործելը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031