Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Ազարյանը մերժեց «5-րդ ալիքի» սեփականատիրոջ պաշտպանների՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Մարտ 09,2020 18:01

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Դռնփակ նիստի ավարտից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա ասաց, որ Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը, ժամը 16:00-ին: Օրբելյանը տեղեկացրեց, որ Արմեն Թավադյանն այսօր ներկա է եղել դատական նիստին:

Արմեն Թավադյանը կալանավորվել է դեկտեմբերի 24-ին, նա մեղադրվում է մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն դեռեւս մեղադրական եզրակացություն չի կազմվել։

Հիշեցնենք նաեւ, որ Ալեքսանդր Ազարյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին, այլ կերպ ասած՝ազատ արձակելու մասին որոշում կայացրած դատավորն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031