Հավակնորդների մրցաշարի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը լրատվամիջոցներն տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ն եւ մրցաշարի անցկացման կազմկոմիտեն շախմատիստների եւ հանդիսատեսի համար առողջության անվտանգության նոր միջոցառումներ է նախատեսել:
Մասնավորապես, տարվա շախմատային գլխավոր իրադարձության՝ հավակնորդների մրցաշարի, բոլոր մասնակիցները յուրաքանչյուր տուրի մեկնարկից առաջ մինչեւ տարածք մտնելը ջերմաստուգում կանցնեն: Ջերմադիտակի տակով կանցնեն նաեւ այն բոլոր շախմատասեր երկրպագուները, որոնք կցանկանան ներկա լինել էլիտար գրոսմայստերների պայքարին: «Hyatt» հյուրանոցը, որտեղ կայանալու է հավակնորդների մրցաշարը, ունենալու է մեկ ընդհանուր մուտք ինչպես մասնակից գրոսմայստերների, այնպես էլ շուրջ 300 հանդիսականների եւ հավատարմագրված լրագրողների համար»,-տեղեկացրել է Ալբերտ Ստեփանյանը՝ նշելով, որ դա արվելու է կորոնավիրուսի վտանգավոր տարածումը կանխարգելելու նպատակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ