Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական 3-ից 5 ուղեգիր նվաճելը իրատեսական է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի համար

Մարտ 09,2020 17:32

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարի նախապատրաստության փուլի հայաստանյան վերջին մարզումը լրատվամիջոցների համար անցկացրեց բաց:
 

Մարզմանը մասնակցում էին այն բռնցքամարտիկները, որոնք վաղը գիշեր մեկնելու են Լոնդոն: Նրանց հետ չէին Հովհաննես Բաչկովը, որը մարզիչներից թույլտվություն ուներ, սակայն ընտրանուն կմիանա վաղը, եւ Արթուր Հովհաննիսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը լրագրողների հետ զրույցում մեկ անգամ եւս նշեց, որ նպատակը Տոկիոյի օլիմպիական խաղերի 3-ից 5 ուղեգիր նվաճելն է, ինչը նրա համոզմամբ իրատեսական է: «Մենք այս օրերին բռնցքամարտիկների փորձնական մենամարտեր անցկացրեցինք, ինչը ցույց տվեց, որ նրանք պատշաճ մարզավիճակում են եւ հոգեբանորեն պատրաստ են պայքարի:

Վարկանիշային մրցաշարին մասնակցելու են. 52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 63 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Գոռ Ներսեսյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան, +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:

Լոնդոնի վարկանիշային մրցաշարին մասնակցելու են նաեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Ռաֆայել Մեհրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ Նարեկ Մանասյանն արդեն լիովին ապաքինվել է վնասվածքից, հիմա լիարժեք մարզվում է եւ պայքարելու է օլիմպիական ուղեգրի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031