Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7000-ը

Մարտ 09,2020 17:27

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7000-ը, գրանցվել է մահացության 237 դեպք: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Նրա խոսքով՝ մարտի 9-ի դրությամբ Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 7161 դեպք, մահացել է 237 մարդ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից ապաքինվել է 2394 մարդ:

Իրանական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն բանտ վերադարձնել 70 հազար բանտարկյալներին, որոնք ժամանակավորապես ազատ էին արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ հասարակության անվտանգությանը սպառնալիք չկա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031