Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է զարգացնել տնտեսության նոր ոլորտներ, որոնք խոցելի չեն՝ կորոնավիրուսով պայմանավորված. Կարեն Ադոնց. Ա1+

Մարտ 09,2020 17:15

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում տնտեսության վրա, եւ ի՞նչ է պետք անել: «Ա1+»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց տնտեսագիտության դոկտոր, տնտեսագետ Կարեն Ադոնցից։

«Արդեն ազդեցությունը զգացվում է։ Ռուբլին անկում ապրել է, ռուսական բորսաներն այսօր չեն աշխատում․ արժույթը մոտավորապես 73 ռուբլի մեկ դոլարի համար։ Ազդեցություն կլինի Ադրբեջանի վրա էլ, մեր վրա կանդրադառնա մի քանի գործոններով։ Մեր վերամշակող ոլորտի արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, արտահանման շահագրգռվածությունը կտրուկ անկում կապրի»,- ասաց տնտեսագետը։

Ադոնցի խոսքերով՝ անկումը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով․ մեկը՝ քանի որ Չինաստանում տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրել, նվազել են հումքի, նավթային ռեսուրսների գնումները: Իսկ բացի ոսկուց՝ Հայաստանից արտահանման մասով կբերի նաև պղնձի գների անկման։

Հարցին՝ ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները նավթի գների անկման կոնտեքստում, որ հնարավորինս քիչ հարված հասցվի երկրի տնտեսությանը, պատասխանեց, որ մեր հիմնական խնդիրը տնտեսության կառուցվածքը մեծացնելն է։ «Արտադրում ենք այն ապրանքները, որոնք խոցելի են։ Այս կորոնավիրուսով պայմանավորված՝ դա մեծ վնաս է հասցնելու։ Մեր հիմնական արտահանման ոլորտներն են տուրիզմը, վերամշակող ոլորտը, պղնձի արտահանումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մի քիչ էլ տեքստիլ և այլն։ Հիմա երեք ճյուղ ծանր հեռանկարի տակ է՝ գյուղատնտեսություն, վերամշակում, որ արտահանվում է ռուսական շուկա, և տուրիզմը՝ պայմանավորված այս գլոբալ վիրուսային խնդրով․ բնական է, որ մուտքերը մեզ մոտ նվազելու են»,- շարունակեց Կարեն Ադոնցը։

Ըստ տնտեսագետի՝ խնդիրն այն է, որ Հայաստանում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ քայլեր չեն կատարվել, տնտեսության կառուցվածքը նեղ է, և շատ կարևոր է, որ գործնական, օպերատիվ քայլերը կատարվեն, խուճապ, խառնաշփոթ տեղի չունենա։ Նա նշեց, որ եթե դեպի Հայաստանի տուրիստական մուտքերը նվազեն, հնարավոր է, որ դրամի արժեզրկման հավանականություն առաջանա, եթե դոլարային, արտարժույթի մուտքերը պակասեն։ «Պետք է խուճապ չլինի, կանոնակարգված լինի, Կենտրոնական բանկն ուշադիր լինի։ Երկրորդը․ բնակչությունը ժամանակավորապես հիմնականում պետք է գնի տեղական արտադրանք, որ կարողանա պահպանել հավասարակշռվածությունը։ Երրորդը․ պետք է զարգացնել տնտեսության նոր ոլորտներ, որոնք խոցելի չեն, օրինակ՝ արդյունաբերական ոլորտներ, որոնք նման վիրուսներով խոցելի չեն։ Տուրիզմ, գյուղատնտեսություն, վերամշակում․ դրանք այն ոլորտներն, որոնք բացի Ռուսաստանի վիճակից, հենց այս վիրուսով պայմանավորված են խոցելի»,- շեշտեց տնտեսագիտության դոկտորը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031