Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո»-ի այս գաղափարն ի սկզբանե պարտության է մատնվելու, քանի որ այն ուղղակի անիմաստ է». Միհրդատ Մադաթյան

Մարտ 09,2020 17:03

«Այսօրվա դրությամբ «այո»-ի այս գաղափարը ի սկզբանե պարտության է մատնվելու, քանի որ այն ուղղակի անիմաստ է»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական հանրաքվեն, որը ներկայացվում է, թե ժողովրդի պահանջով է դրվել, դրանով վարչապետն անհանգստացած է: Այս առիթով Միհրդատ Մադաթյանը նշեց. «Կարծես վարչապետն այնքան խիստ անհանգստացած է, որ անձամբ սկսել է բուկլետ բաժանել»:

Ըստ հոգեբանի՝ սահմանադրական հանրաքվեի անցկացումն ապօրինի գործընթաց է. որևէ մեկնաբանություն տալ, թե ինչ կլինի, հնարավոր չէ. «Տեսնում ենք, թե ինչքան վատ լոգոտիպ մշակեցին. ոչ մի քաղաքական թիմ «ոչ»-ի շտաբ չձևավորեց»:

Միհրդատ Մադաթյանի կանխատեսմամբ՝ մարտի վերջին իրավիճակը կսրվի, քանի որ Արցախում ընտրություններ կլինեն, հետո Հայաստանում ունենք հանրաքվե:

Ըստ նրա՝ իշխող ուժը երկու տարի է իշխանության է, ու եթե լեգիտիմ է դարձել իշխանություն, այս տարիներին իրենց համակիրների բանակը պետք է ավելանար, ոչ թե պակասեր. «Բայց վտանգ են զգում, և հասել են այն մակարդակի, որ վարչապետն է բուկլետ բաժանում: Ինչո՞ւ վերջին երկու տարիներին սևազգեստ մայրերին չհանդիպեց վարչապետը, հիմա կտրուկ այս ժողովրդավարության արտահայտությունը մի փոքր շինծու է, մանավանդ, որ դա համեմվում է կամրջից մարդ փրկելու շոուներով, մանուշակներով գյուղ գնալով…անհասկանալի է այս թատրոնը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031