Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի կրակակետերը լռեցվել են եւ լռեցվելու են. Վիտալի Բալասանյան

Մարտ 09,2020 16:54

«Անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ամեն ինչ անելու ենք, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ»,- մարտի 8-ին Իվանյան գյուղի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում սա թեկնածու Բալասանյանի հերթական հանդիպումն էր, որի ժամանակ, չնայած տոնական օրվան ու գյուղացիների բազմաթիվ սոցիալական խնդիրներին, առաջնային անդրադարձը կրկին երկրի հետագա ճակատագրին էր վերաբերում։ «Տարածքների առնչությամբ պատմականը դեռ մի կողմ թողնենք, բայց Ադրբեջանը կամ դրանց մասին խոսող որեւէ երկիր, եթե դույզն- ինչ կասկած ունենար, որ իրավական առումով հողի մի կտոր թեկուզ պատկանում է Ադրբեջանին, հիմա հազար անգամ մեզ դատի էին տվել, էլ ինչի էր կռվում»,- ասաց Բալասանյանը՝ նշելով, որ միաժամանակ պետք է հիշել, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի ու չի ունեցել, իսկ նման փորձերի արդյունքների նվազագույնը 120 տարի է, ինչին ականատես ենք։ Հակառակորդի կրակակետերը լռեցվել են եւ լռեցվելու են։

Կրթության մասին. բուհական կրթությունն անվճար դարձնելու մասին խոսել, երբ համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է, ուղղակի անհնար է պատկերացնել։ Փոխարենը, Բալասանյանի խոսքով, վիճակի մասին իրական պատկերացում է տալիս մեկ օրինակ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում սովորում է 1275 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։ Առկա համակարգում 600, հեռակա՝ 675 ուսանող է։ Ավելի քան 200 դասախոսներ կան։ «Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս։ Էն դեպքում, երբ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն ընդհանրապես դասի չեն հաճախում, միայն՝ ստուգարքներին։ Քանի՞սն են ցածր առաջադիմության պատճառով դուրս մնացել։ Ոչ ոք։ Դուրս մնացողներ կան, իհարկե՝ 27-ը, սակայն բոլորն էլ բարձր առաջադիմությամբ, բայց նրանք վարձավճարը չեն կարողացել տալ»,- ասաց Բալասանյանը։ Նրա խոսքով, բուհը պետք է անվճար լինի բարձր առաջադիմություն ունեցողների համար, իսկ մյուսների համար, «եթե անգամ աշխարհի փողն ունենանք, բուհը չպիտի անվճար չլինի»։

Առողջապահության համակարգն անվճա՞ր է լինելու։ «Փորձեցի հասկանալ, թե անցած ավելի քան քսան տարում կանխարգելիչ քանի միջոցառում է իրականացվել հանրապետությունում։ Ի՞նչ է արել Առողջապահության նախարարությունը՝ ոչինչ, չնայած դրա մասին այսքան խոսում ենք։ Սպասում են, մարդիկ հիվանդանան, նոր տանեն հիվանդանոց, կաթիլային միացնեն։ Սա՞ է առողջապահության համակարգը»,- ասաց Բալասանյանը։ Իսկ խնդիրներն, իրոք, համակարգային եւ մասնագիտական լուծում են պահանջում, որոնց անդրադարձել է Բալասանյանի թիմն՝ իր նախընտրական ծրագրում։ Այս մասին խոսելով՝ նա ընտրողներին եւս մեկ անգամ կոչ արեց՝ լինե՛լ սթափ ու արդար։

Կանանց միջազգային օրը ավարտվեց գեղեցիկ համերգով՝ Ասկերան քաղաքում։

Ասկերանցիներին հյուր էր եկել Սոֆի Մխեյանը։ Համերգն անցավ տոնական, ուրախ տրամադրության ներքո ՝ հայտնի և սիրված երգեր, պրոֆեսիոնալ կատարում, հանդիսատեսի ջերմ ընդունելություն։

Սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի համերգները միշտ էլ սպասված են Արցախում։

Արցախի Հանրապետության Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031