«Ամուլսարը կշահագործվի, թե ոչ, այս պահին դա մեր նախարարության հետ առնչվող հարց չէ: Մենք կրկին տեսել ենք խնդիրներ, դրանք ուղարկել քրեական գործի համար, որ ուսումնասիրեն, տեսնեն՝ կազմակերպությունը կեղծ տվյալներ ներկայացրե՞լ է, թե ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին՝ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Այն գործողությունները, որոնք մենք պետք է անենք՝ ջրերի ազդեցության մշտադիտարկման տվյալները ճի՞շտ են, թե ոչ, ընթացքում անում ենք: Մեր մասնագետները, որպես փորձագիտական ներուժ, ներգրավված են քրեական գործի նախաքննությունում: Նրանք պարբերաբար հրավիրվում են եւ պատասխանում քննիչների հարցերին»,-նշեց նա:
Նախարարի փոխանցմամբ՝ ինքը վարույթն իրականացնող մարմին այս ընթացքում չի հրավիրվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ