Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու ռեփ` համեմված ֆրանսերենով

Մարտ 09,2020 15:21

Գյումրեցի ռեփեր եւ բիթբոքսեր Ալբերտ Գեւորգյանը հանդես է գալիս նոր կերպարով եւ «Թափառողը» նոր ալբոմով: Aravot.am-ի հետ զրույցում ռեփերը, որն արդեն նոր WANDER բեմական անուն ունի, ասաց, որ ալբոմում զետեղվելու է 8 երգ, որոնցից մեկն էլ «Գիրք» ստեղծագործությունն է: Այն հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք է:

Խոսելով նոր երգի մասին, WANDER-ը հայտնեց, որ գյումրեցի մի երիտասարդ Աշոտ անունով, որն ապրում է Ֆրանսիայում, լսել է իր մասին ու առաջարկել համատեղ հանդես գալ: Այնուհետեւ եկել է Գյումրի ու միասին ստեղծել են «Գիրք» կոչվող երգը, որն ամռանն են ձայնագրել: Այն երկլեզու է` հայերեն եւ ֆրանսերեն ռեփ:

WANDER-ն ասաց, որ հնարավոր է այլ համատեղ գործեր էլ ծնվեն, եթե ֆրանսաբնակ գյումրեցի երիտասարդը նորից գա Գյումրի:

Մեր զրուցակիցը, որ հեղափոխության օրերին այդ շնչով էր ռեփ կարդում եւ հեղափոխության երգիչ էր ընկալվում Գյումրիում, ասաց, որ իր երգերի տրամաբանության մեջ այժմ էլ ոչինչ չի փոխվել:

Հավելեց, որ ամեն երգիչ հետո ավելի է կատարելագործվում: Ինչ վերաբերում է այն հարցին, արդյոք ներքաղաքական վիճակն ազդեցություն է ունենում իր երգերի վրա, ասաց, որ ազդեցություն թողնում է այն մարկանց վրա, որոնք նախկինում չեն խոսել, իսկ հիմա սկսել են շատ խոսել: «Ես միշտ եղել եմ անկեղծ, երգերը սրտիցս են բխել, ու միշտ լավատես եմ եղել: Եվ երբ զգացել եմ, որ երգ պիտի գրվի, գրել եմ»,-ասաց նա:

https://www.youtube.com/watch?v=t6QPhUKEPKM&feature=youtu.be&fbclid=IwAR3_YljDOyMw1hIqsYg8lRX9jlYhcTAz1mAGWwYvxEcH_vDtGigh8M_6o8M

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է WANDER-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031