Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթության և գիտության ոլորտում աշխատանքները շարունակվում են հին ոճով»․ Սերոբ Խաչատրյան

Մարտ 09,2020 15:12

«Հեղափոխությունից հետո կար որոշակի ակնկալիք, որ փոխվելու է կրթության և գիտության կառավարման ոճը, լեզուն, մոտեցումները, որովհետև տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել և՛ կրթության ոլորտում, և՛ գիտության, և կար ակնկալիք, որ սկսվելու էին մասնակցային գործընթացներ, որտեղ նախարարությունը փորձելու է երկխոսել գիտական ինստիտուտների, բուհերի և փորձագետների հետ, բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ և շարունակվեց հին ոճով: Ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կաբինետային միջավայրում ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, ընդ որում այսպես ասած՝ հեղափոխական մոտեցմամբ, այն առումով, որ այլևս գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին առանձին օրենք չի լինելու, և բարձրագույն կրթությունը միանում է գիտության օրենքին: Սա, կարծում եմ, հեղափոխական քայլ էր, որը կատարելուց առաջ շատ կարևոր էր, որ նախարարությունը և գիտության պետական կոմիտեն երկխոսեին համակարգի մարդկանց հետ»,-այսօր՝ մարտի 9-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նա նշեց, որ ամենամեծ սխալներից մեկը, որը թույլ է տրվել այս տարիների ընթացքում, դա այն է, որ այս ոլորտներում մարդկային գործոնը բավարար չի գնահատվում, և եթե ցանկություն կա բարեփոխելու կրթությունը և գիտությունը, ապա հարկավոր է մարդկանց համոզել, տալ որոշակիություն, իսկ այս անորոշությունը գլխավոր խնդիրն է, որը շարունակում է գոյություն ունենալ։

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի երկու կանխադրույթները համարում է ոչ ընդունելի, մեկը այն է, որ Ակադեմիայի մասին օրենքը, որը գործում է պետք է ուժը կորցրած համարվի, և մյուսը՝ դոկտորական երկրորդ կոչումը պետք է չլինի։ Նա հավելեց, որ կետերը, որոնք անընդունելի են՝ բազմաթիվ են, սակայն այս երկուսը ամենակարևորներն են, որոնք հարկավոր է նշել։

«Մեր առաջարկները այդ կետերի շուրջ չընդունվեցին, և որևիցե բովանդակալից քննարկում այս կամ այն կետի շուրջ տեղի չունեցավ, որը զարմանալի է»,- ավելացրեց Խաչատուր Մելիքսեթյանը։

Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031