Ս/թ մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։
Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք էին այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման և գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։
Ժողովին հաջորդեց քվեարկություն՝ դնելով հետևյալ հարցը․
«Նպատակահարմար է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։
Կարդացեք նաև
Քվեարկությանը ներկա են եղել և մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։
Այսպիսով, քվեարկության արդյունքում արձանագրվեց, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ համակարգում գործելը։
Բյուրականի աստղադիտարան