««Այո»-ի ինչ-որ շտաբի վրա ԲՀԿ-ԼՀԿ էր գրած ու գանգ էր նկարած, պլակատ էր, Սուրեն Պապիկյանն ինձ ասաց, որ կհետեւեն, կհանեն, մենք ուրիշ որեւէ կերպ քարոզարշավի մեջ ներառված չենք, չենք հետեւում քարոզարշավին»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ ձեր ընտրազանգվածն ի՞նչ անի հանրաքվեի ժամանակ՝ տանից դուրս գա՞, չգա՞, գնա՞ հանրաքվեի՝ Մարուքյանը պատասխանեց, որ իր ասուլիսում ասել է, լրագրողները նորից մտցնում են իրենց քարոզարշավի մեջ, ինչը չեն անի:
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել էր. «Մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ կտամ, որ դուրս գան ֆեյսբուքից ու կտեսնեն, որ այս երկրում իրենց ոչ միայն ֆեյքերն են հայհոյում կամ չեն սիրում, այլ նաեւ իրական քաղաքացիներ»:
Մարուքյանը պատասխանեց. «Եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, որ մարդկանց հայհոյում են, լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Մենք ամեն օր փողոցներում ենք, շփվում ենք մարդկանց հետ: Որ մեզ կանգնեցնեն հայհոյեն՝ նման բան հաստատ չի եղել»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանը հավելեց, որ մարդիկ ֆեյսբուքում լռում են, որ իրենց վրա լուտանք չթափեն, իշխանությունները ավելի լավ է մտածեն, թե ինչպես է այլակարծությունը մեր երկրում ջախջախվում անընդունելի ձեւաչափերով: Ինչ վերաբերում է իրենց սիրելուն՝ Մարուքյանն ասաց. «Գիտեք, մարդիկ պետք է սիրեն իրենց ծնողներին, երեխաներին, իրենց կանանց, ի՞նչ է նշանակում սիրում են կամ չեն սիրում: Մարդիկ մի օրում ինչ-որ մարդկանց դարձնում են հերոս ու մի օրում դարձնում ազգի դավաճան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ