Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չորրորդ տարին է՝ դատը գնում է, հլը ճակատի վերքի հարցն ե՞ք քննարկում». Արթուր Այվազյան (Մանախ)

Մարտ 09,2020 13:27

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Արթուր Այվազյանի`«Մանախի գործով» կրկնակի փորձաքննություն անցկացնելու`պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հիշեցնենք, Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում «անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով` կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ»:

Այս գործով որպես վկա, հարցաքննվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատաբժշկական նոր փորձաքննություն անցկացնել, քանի որ, պաշտպանական կողմի կարծիքով, նախորդ դատաքննությունը ոչ բավարար է իրականացվել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Մեղադրող կողմն առարկեց`բավականաչափ ժամանակ է անցել, այժմ հնարավոր չի լինելու իրական արդյունք ստանալ:

Դատավորը նույնպես այդ կարծիքին էր:

Մանրամասները`տեսանյութում

Հաջորդ նիստի կկայանա մարտի 19-ին, 17.30: Մեղադրանքի կողմն իր ճառը կասի:

Նիստի ավարտից հետո, Aravot.am-ի հետ զրույցում, Արթուր Այվազյանն ասաց`իր համար սպասելի էր, որ միջնորդությունը մերժվելու է. «Ուրիշ հարց պետք է առաջանա: Ինչի՞ ժամանակին պատշաճ փորձաքննություն չի կատարվել: Ինչի՞ց եք խուսափում, ինչի՞ չի լուծվել այս խնդիրը մինչեւ դատարան հասնելը, երբ նախաքննության ժամանակ երկու անգամ միջնորդել ենք, որ կրկնակի անեն: Ինտերնետում սաղ էդ նկարներն ա ֆռռում, սաղ տեսնում են, դուք չեք տեսնո՞ւմ: Ես չեմ նկարել, որ ասեք`մոնտաժել են, ոստիկանությունն է նկարել:

Էն ժամանակ վարչապետ չէր, ընդդիմադիր էր, սենց գնաց գործը, հիմա վարչապետ է` էլի սենց է գնում: Ես էս գործը գետին չեմ թողելու: Հո մենք չենք բողոքել, դուք էլ բողոքել`բերել… Ես մտածելու ընդհանրապես բան չունեմ, ես իմն ասել եմ»:

Նա տարակուսած է. «Չորրորդ տարին է՝ դատը գնում է, հլը ճակատի վերքի հարցն ե՞ք քննարկում»:

Ի դեպ, մեղադրանքը պաշտպանող դատախազն այս գործի նախաքննության ժամանակ վերահսկող դատախազն է եղել:

«Ուզում եմ հավատամ, որ խելքը գլխին վճիռ կլինի: Սպասում եմ»,- ասաց Արթուր Այվազյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031