Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործելաոճը մտորելու տեղիք է տալիս». Իվետա Տոնոյանը՝ Աբովյանի քաղաքապետին մեղադրանք առաջադրելու մասին

Մարտ 09,2020 13:20

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ն պաշտոնապես չի սատարել որեւէ մեկին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, բայց ընկերական հարաբերություններ իրենցից շատերն ունեն Վահագն Գեւորգյանի հետ:

Նա խոսեց բնակարանաշինության կարեւորության մասին՝ ասելով, որ այս գործելաոճը մտորելու տեղիք է տալիս. «Պարոն Գեւորգյանը բավարար հիմնավորումներ ներկայացրել է ընթացակարգերի, անճշտությունների հետ կապված»:

Խոսելով հանրաքվեի քարոզարշավի մասին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ հետեւում են քարոզարշավի ընթացքին, այն սահմանված կարգով է ընթանում. «Իհարկե, առանձին դեպքերում էքսցենտրիկ դրսեւորումների ենք ականատես լինում հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից: Տեսնում ենք, որ այստեղ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է գնում, բովանդակային մասով լուրջ շեշտադրումներ առկա չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031