Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են իրավապահ համակարգի վերին օղակի դավաճանները. Իմքայլականները Փաշինյանին են մեկնաբանում

Մարտ 09,2020 12:42

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահ համակարգի վերին օղակներում եղել են դավաճաններ ու չի բացառվում, որ այդ դավաճանները հիմա էլ կան: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին՝ եթե դավաճաններ կան, ինչո՞ւ քրգործ չի հարուցվում ու ինչու են միայն իշխանության հայտարարությունները դավաճանության մասին հայտարարությունների մակարդակով սահմանափակվում՝ իմքայլական Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ այստեղ խոսքը կարող է գնալ սկզբունքներին դավաճանելու մասին, հանցագործություն կոծկելու մասին, որն էլի քրեորեն պատժելի է, բայց պետական դավաճանություն չէ. «Մենք այսօր փոխնախարար ունենք կալանավորված, այլ բարձրաստիճան պաշտոնյա: Եթե կոռուպցիոն գործարքի է գնացել պաշտոնյան, այո, ինքը համարվում է դավաճան»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հավելեց. «Երբ ասում ենք, որ մեր երկրում կա կոռուպցիա, որի դեմ մենք պայքարելու ենք, արդյոք դա նշանակում է, որ դրան պետք է անպայման հաջորդի կոռուպցիոն բոլոր դեպքերի բացահայտում: Վարչապետի այդ հայտարարությունները պետք չի նեղ հասկանալ»: Ըստ նրա, քաղաքական գնահատականի իմաստով կարելի է ասել, որ պետության դեմ դավաճանություն է պետբյուջեից գողանալը: Շատ դրական է, որ վարչապետը կառավարության բաց նիստերի ժամանակ, եթե կա խնդիր, այն արձանագրում է:. «Ճիշտ չեմ համարում, որ անպայման լինի հարուցված քրգործ, որ անպայման դրա մասին հայտարարվի»:

Հարցին՝ ովքե՞ր են իրավապահ համակարգի վերին օղակի դավաճանները, ձեր ասած ձերբակալված փոխնախարարը ԿԳՄՍ նախարարությունից է՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ եթե մի փոքր հետ գնանք ու տեսնենք, թե որքան բարձրաստիճան պաշտոնյաներ են իրավապահ համակարգում փոխարինվել, հարցի պատասխանը կգտնենք. «Դավաճանություն իրավապահ համակարգում եղել է, սանկցիան եղել է պաշտոնից ազատումը: Դուք էլ գիտեք իրավապահ համակարգում բարձրաստիճան անձինք, ովքեր այսօր չեն աշխատում, շարունակում են իրենց գործունեությունը այլ դաշտում»:

Զարմանքին, որ դավաճանություն անելուց հետո բավարար է միայն պաշտոնից ազատո՞ւմը, ասեք, որ գնա ընդդիմադիր գործունեությա՞մբ զբաղվիր, թե՞ պետք է իրավական պետությունում դավաճաններով զբաղվեն իրավապահ մարմինները՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Դավաճանությունը դրսեւորվում է գործունեությամբ եւ անգործությամբ: Կարող է լինի այն, որ իր ծանոթին, հարազատին որոշակի գործերի շրջանակում ինչ-ինչ արտոնություններ տան, այդ դեպքում քաղաքական պատասխանատվություն կարող է վրա հասնի, օրինակ, աշխատանքից ազատումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031