Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին՝ Սերժ Սարգսյանը գնացել էր Բրյուսել, հանդիպել Տուսկի հետ, հետո էլ Փաշինյանն է գնում, ո՞նց է լինում, որ «մերժված» քաղաքական գործիչը հասնում է եվրոպական կառույց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Այսինքն, մենք պետք է սահմանները փակենք, ասենք իրավունք չունե՞ն լքել ՀՀ-ն»: Սուրեն Գրիգորյանն էլ ասաց. «Եթե անձը որեւիցե սահմանափակում չի ունեցել: Նա սահմանափակում չունի լքել ՀՀ-ն ու սահմանափակում չունի որեւէ մեկի հետ հանդիպելու, մենք ոչ գործիքակազմ ունենք, ոչ ցանկություն դրան միջամտելու»:
Հանդիպումից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում էր արել՝ մենք դեռ վերադառնալու ենք, հարցին՝ միտում չե՞ք տեսնում՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»:
Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ նրանց իշխանություն վերադառնալը մենք չենք որոշում, այլ՝ ժողովուրդը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ