Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի ևս երեք դեպք: Երեքն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից: Երկրում վարակվածների թիվը հասավ իննի:
Բոլոր վարակվածները գտնվում են հատուկ ռեժիմով հիվանդանոցում: Ադրբեջանի սահմանը Իրանի հետ փակ է, սակայն միջանցք է թողնվել, որպեսզի երկու երկրների քաղաքացիները կարողանան վերադառնալ հայրենիք:
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ երկրում ամեն ինչ կա կորոնավիրուսի թեստավորման համար, հիվանդների վիճակը կայուն է, իրավիճակը հսկողության տակ է:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանում մինչև մարտի 9-ը ներառյալ փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և մանկապարտեզները: Մինչև մարտի 27-ը փակ են թատրոնները և համերգասրահները:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: