Մեր օրգանիզմը մեզ շատ հաճախ ամենատարբեր ազդակներ է հղում, որոնք կարող են խոսել ինչպես առողջական լուրջ խնդիրների, այնպես էլ բավականին թեթև հարցերի մասին։ Օրգանիզմի ձայնին ականջալուր լինելը մարդու կարևորագույն հմտություններից մեկն է, որի շնորհիվ կարելի է ավելի երկար վայելել առողջ ապրելու երջանկությունը։
Շատ հաճախ լինում է այնպես, որ մարդը, որը երբեք չի առանձնացել քաղցրի նկատմամբ հակումով, հանկարծ մի ամբողջ տորթ ուտելու ցանկություն է ունենում՝ այն էլ քաղցր գազավորված ըմպելիքի ուղեկցությամբ։
Շատերն ուտելու հետ կապված այդպիսի անակնկալ ցանկություններն անտեսում են, կամ պարզապես առաջնորդվում այդ պահի ցանկությամբ և ուտում այդ «տորթը»՝ երբեմն չմտածելով, որ այդպիսի ցանկության տակ թաքնված է օրգանիզմին այս կամ այն վիտամինի և հանքանյութի պակասության մասին ահազանգը։
Երբ օրգանիզմին պակասում է ինչ-որ վիտամին, հանքանյութ կամ սննդանյութ, ապա այն ազդակներ է հղում․ անհրաժեշտ է լրացնել այդ պակասը։
Կարդացեք նաև
Փորձենք պարզել, թե որ վիտամինը կամ հանքանյութն է պակասում օրգանիզմին, երբ անակնկալ կերպով ինչ-որ կոնկրետ բան ուտելու ցանկություն է առաջանում։
Գետնանուշ –В խմբի վիտամիններ,
բանան – կալիում (K) (կամ գուցե դուք չարաշահում եք սուրճը, որը կալիումի պակասորդի է հանգեցնում),
սեխ – կալիում (K), կալցիում (Ca), ֆոսֆոր (P), մագնեզիում (Mg), А և С վիտամիններ,
ծիրանաչիր – վիտամին А,
ձիթապտուղ – նատրիումի աղեր,
կաթ և կաթնամթերք – կալցիում (Ca), ամինաթթուներ, տրիպտոֆան, լիզին, լեյցին ֆերմենտ։
պաղպաղակ – кկալցիում (Ca),
ծովամթերք-յոդ (I),
ծովատառեխ (սելդ)- առողջ ճարպեր,
արևածաղիկ սերմեր – հակաօքսիդանտ վիտամիններ, վիտամին E,
կարագ – վիտամին D,
պանիր – կալցիում (Ca) և ֆոսֆոր (P),
հաց – ազոտ (կա մսի, ձկան, ընդեղենի մեջ),
շոկոլադ – մագնեզիում (Mg):
Գաստրոնոմիական ցանկությունների (և ոչ միայն) առաջացման պատճառները․
- Դաշտանից առաջ անհագուրդ ախորժակը խոսում է ցինկի պակասի մասին (առկա է կարմիր մսի մեջ՝ մեծամասամբ ենթամթերքներում, ծովամթերքի, տերևավոր բանջարեղենի, արմատապտուղների մեջ)։
- Մշտապես ուտելու ցանկությունը խոսում է սիլիցիումի, տրիպտոֆան և թիրոզին ամինաթթուների դեֆիցիտի մասին (պարունակվում են ընդեղենի, արևածաղկի սերմերի, պանրի, լյարդի, գառան մսի, չամիչի, սպանախի, մրգերի ու բանջարեղենի կազմում)։
- Ախորժակի բացակայությունը կարող է վկայել մանգանի, B1 և B2 վիտամինների անբավարարության մասին (պարունակվում են հնդկական ընկույզի, նուշի, այլ ընդեղենի, արևածաղկի սերմերի, լոբազգիների, մսի, ձկան ու թռչնամսի բաղադրակազմում)։
- Ծխելու ցանկությունը խոսում է սիլիցիումի և թիրոզինի պակասի մասին (կա ընդեղենի, սերմերի, մրգերի ու բանջարեղենի մեջ)։
- Սառույց «կրծելու» ցանկությունը խոսում է երկաթի դեֆիցիտի մասին (պարունակվում է մսի, ձկան, թռչնամսի, ծովակաղամբի, կանաչեղենի, կեռասի մեջ)։
- Քաղցրի և շոկոլադի նկատմամբ հակումը խոսում է կոֆեինի չարաշահման, անկանոն սննդակարգ ունենալու մասին։
- Պանիր ուտելու ցանկությունը կարող է խոսել օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի պակասի մասին։
- Ծխեցրած մթերքների նկատմամբ հակումը կարող է առաջանալ մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ խիստ դիետա են պահել։
- Թթու և ցիտրուսայիններ ուտելու ցանկությունը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմը փորձում է թեթևացնել մարսողության պրոցեսը։
Սննդում վիտամինների ու հանքանյութերի հարուստ աղբյուր են․
Մագնեզիում (Mg) – շոկոլադ, ընդեղեն, մրգեր,
Ֆոսֆոր (P) – ձուկ, տավարի միս, լյարդ, ընդեղեն,
Կալցիում (Ca) – պանիր, կաղամբ, մանանեխ,
Ծծումբ (S)- ձվի դեղնուց, լոռամիրգ, սխտոր, ծովաբոխկ,
Երկաթ (Fe) – միս, ձուկ, կեռաս, կանաչեղեն, կակաո,
Ցինկ (Zn) – միս, ծովամթերք,
Վիտամին В1 – ընդեղեն, լոբազգիներ, լյարդ,
Վիտամին В3 – լոբազգիներ, միս։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ