«Տեսանկյուն» – Մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա:
Գնդակոծության հետեւանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը։