Սույն թվականի մարտի 8-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Շուշի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքում հայտնաբերվել է պահակակետային՝ ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի ոստիկան, Մարտունու շրջանի 1997թ. ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի մոտ վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը՝ մարտական դիրքում։
Փաստի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ