Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Բերել եմ մանուշակներ՝ Քարաշամբ գյուղի մայրերին, քույրերին ու դուստրերին։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/982808592115085/?__xts__[0]=68.ARBx7txXoqQyUQKtOrXjBNzD-zitGMWbbVZFN22NTKgDvsh9LKHKfxAbKBlXo-5-iQa3dbOUdhFB3ZpvwxE5k-b3L4pI2oyaD8yVoLfbQe3HMqbXU2iqLE8aHNl8CutBp5991cZKlFlPP4E3PrJ3MDrEsBFir5QPHWhySJXynDLsJYDA_NFSB2_WD8ihx-8UHCdVeb6K1ADaTCmhrESMQf27qwVN8M050PkUA7JMn0H8MYck4_Z_bSFokq_9zDS4LZ0aUA02C35QHjtjxal1XQCt6Q6INN4RtSkfiMvb0F4PO4ygrrbhgmWetb9VIWXp__LYH7IMBtOa9HUc-Z_27V4nBQ_F_ENb311U_A&__tn__=-R
Սեր և երջանկություն, խինդ ու բերկրանք ձեզ և ձեր ընտանիքներին. նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 8-ի առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում բոլոր կանանց, իսկ տղամարդկանց հորդորում՝ գնահատել կանանց և մեծարել ամեն օր:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
https://www.facebook.com/Armpresident/photos/a.259879127994698/531387327510542/?type=3&theater
Սիրելի՛ երեւանցիներ,
Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլեւ համայնքն ու պետությունը զորացնելու կարեւոր միջոց:
Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով:
Գոհունակությամբ փաստեմ նաեւ, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության եւ այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները: Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված եւ արհեստավարժ աշխատանքի համար:
Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում նպատակասլացություն եւ լավատեսություն:
Հայկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.284820638828245/536588656984774/?type=3&theater
«Թանկագի՜ն մայրեր, սիրելի՜ քույրեր և դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Եթե այսօր աշխարհի տարբեր կետերում մարդիկ ջանում են բացատրել կանանց իրավահավասարությունը, ապա մեզանում այդ ամենը նստած է ի վերուստ՝ մեր դարավոր պայքարի ու դրանում մեր ազգային ինքնությունը պահելու բոլոր հատվածներում հայ կանանց ընդգծված դերակատարության միջոցով:
Ժամանակակից ժողովրդավարական ու զարգացած պետության չափանիշների մեջ անասելի կարևոր տեղ ունի կանանց իրավունքների պաշտպանությունը, և այս ոլորտում մենք թեկուզ նկատելի առաջընթաց ունենք, բայց պակաս չեն նաև անելիքները:
Գարնան մուտքն ազդարարող այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է շնորհավորանքների համար: Մաղթում եմ հարատև երջանկություն, ամուր առողջություն և գարնանային բարձր ու ծաղկուն տրամադրություն»:
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/ashotghoulyan/photos/a.1547978312128625/2374885819437866/?type=3&theater¬if_t=page_post_reaction¬if_id=1583663099499560