Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ ես գտնում եմ` մեր պետությունն այն ճոխությունը չունի, որ կոնկրետ Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անցկացնի». Պետրոս Մակեյան

Մարտ 08,2020 17:11
petros makeyan

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շարունակելու է մնալ կուսակցության անդամ:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նա կուսակցության նախագահությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել, և մարտի 8-ին  պետք է նիստ հրավիրվեր, ու համագումարի համար ժամկետներ որոշվեին, որի ընթացքում էլ կքննարկվեր նոր նախագահի հարցը:

Մեզ հետ զրույցում Պետրոս Մակեյանն ասաց, որ կորոնավիրուսի պատճառով նիստը չի կայացել, համագումարի ժամկետների հետ կապված դեռ որոշում չունեն: Հարցին՝ իր որոշումն ուժի մե՞ջ է, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Այո: Մարտ 1-ի նիստին քաղխորհրդի անդամները միաձայն մերժել են իմ առաջարկը: Որոշվել է համագումար հրավիրել, հարցը տեղափոխել համագումարի: Մնում է համագումարի ժամկետների հարցը լուծել: Եթե մենք այլ նիստ չենք հրավիրել, այլ որոշում չենք ընդունել, նախորդ նիստի բոլոր որոշումներն ուժի մեջ են»:

Մեր հստակեցմանը՝ իր՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառը միայն սահմանադրական հանրաքվեի հետ կապված տարաձայնությո՞ւնն է, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ոչ միայն հանրաքվեի հարցում, այլև ներքաղաքական ընդհանուր գնահատականների, այդ թվում նաև օրակարգային  հանրաքվեի հետ կապված պատկերացումներում կան տարաձայնություններ: Անձամբ ես գտնում եմ, որ մեր պետությունն այն ճոխությունը չունի, որ կոնկրետ սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անցկացնի, այլ պետք է ընդհանուր Սահմանադրության փոփոխություններ իրականացվեն, որում ներառվեն նաև այն հարցերը, որոնք այսօր փորձում են հանրաքվեով անցկացնել: Այսինքն՝ ընդհանուր Սահմանադրության փոփոխություն: Ավելի լավ է վեց ամիս հետաձգել, ընդհանրական փոփոխություն անել, քանի որ այդ Սահմանադրությունը, որ գործում է, ժողովրդի կողմից մերժված է: Եթե Սերժին մերժել են, չընդունված Սահմանադրությունն առավել ևս մերժված է»:

Պետրոս Մակեյանն ասաց, որ  կուսակցության երկու փոխնախագահներն էլ իր հետ համամիտ են, իսկ քաղաքական խորհրդի 11 անդամներն ունեն հակառակ կարծիքը: Պետրոս Մակեյանը նաև փոխանցեց, որ կուսակցության նախագահի հարցը կորոշվի առաջիկա համագումարի ընթացքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031