Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա աստիճանաբար կարող է տանել հենց նրան, որը մեզ համար ընդունելի չէ». սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի` հնարավոր փոփոխման մասին

Մարտ 08,2020 15:23

«Կտեսնենք՝ ինչ ընթացք կստանա գործը, այդ ժամանակ կերևա, թե ինչ քայլեր կձեռնարկենք»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, եթե Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ անազատության դատապարտված Մհեր Ենոքյանին փակից կիսափակ ռեժիմ տեղափոխեն, այսպես պատասխանեց սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր Միխայիլ Աղաջանովը:

Հիշեցնենք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7 ցմահ դատապարտյալ, այդ թվում՝ Մհեր Ենոքյանը, բանտային ռեժիմի փոփոխության դիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողով: Հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել: Նշենք, որ փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև 4 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում, իսկ զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական 1 ժամից, իսկ կիսափակ ուղղիչ հիմնարկում պահվում է մինչև 6 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում եւ իրավունք է ստանում տեղաշարժվելու առնվազն 3 ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

Սպանվածի հայրն ասաց, որ իրենք դեռ առաջ չեն ընկնում, և ոչ մի որոշում չունեն այդ հարցի վերաբերյալ: Ուղղակի կտեսնեն՝ ինչ ընթացք կստանա գործը:

Մեր դիտարկմանը՝ մոտ մեկ տարի առաջ էլ շրջանառվում էր Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցը, ուստի ի՞նչ միտում է տեսնում այս գործընթացում, Միխայիլ Աղաջանովն արձագանքեց. «Նախապես դժվարանում եմ եզրակացություն անել. նրանք անընդմեջ փորձեր անում, են, բայց, թե ինչով կավարտվի փորձն այս անգամ, ես չգիտեմ: Դրանից կախված արդեն մեր քայլերը կերևան»:

Միխայիլ Աղաջանովը վստահեցրեց՝ Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխման հարցն իրենց համար անընդունելի է և հայտնեց, թե դրա մասին խոսք լինել անգամ չի կարող:

Մեր փաստմանը՝ կիսափակ բանտային ռեժիմի դեպքում ուղղիչ հիմնարկում դատապարտյալը իրավունք է ստանում տեղաշարժվելու առնվազն 3 ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին, ուստի դա վտանգավոր չէ՞, Միխայիլ Աղաջանովը պատասխանեց. «Հասկանում եմ. դա աստիճանաբար կարող է տանել հենց նրան, որը մեզ համար ընդունելի չէ, և պետության համար էլ անընդունելի բան է: Եթե դա սկսվեց, Հայաստանում բոլոր հանցագործների կողմից նույնը կսկսվի: Դա միայն մեր հարցը չէ, այլ ամբողջ հանրապետության խնդիրն է: Իհարկե, դա նախադեպ կդառնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031