Հարգելի քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում
(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի ՄԻԱՅՆ աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոններերը, կինոթատրոնները:
«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները։
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2734289453334186