Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողներին ուշագրավ մի նորություն հայտնեց՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով գյուղում ներդրումներ կատարելու մասին։ Խարկով կամ Նորաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում, այն ընդամենը մեկ բնակչուհի ունի՝ 84-ամյա Վահանդուխտ Մելքոնյանը, որը գյուղը չի լքել՝ իր սկեսրոջ պատգամը սրբորեն կատարելով։ Սկեսուրը նրան մեռնելուց առաջ պատգամել էր չուրախացնել թշնամուն, վառել ծուխը։
Գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, սա էլ դարձել էր հիմնական պատճառ գյուղի դատարկման։
Դեկտեմբերի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ սպասվում է սահմանային ռեժիմի փոփոխություն։
Այսօր էլ Շիրակի մարզպետն ասաց, որ 5-6 գործարարներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից կապվել են իր հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարելու։ Ըստ մարզպետի, նրանք սպասում են սահմանային կարգի փոփոխությանը, որպեսզի կարողանան իրենց բիզնես պլանները տեղում իրականացնել։ Գործարարները պատրաստ են տարբեր բիզնես ծառայություներ մատուցել, սեփական տներ կառուցել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ