Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա պահին նման որևէ նախագիծ չկա․ Արտակ Մանուկյանը՝ եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասին

Մարտ 07,2020 17:22

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Քանի որ մի շարք ԶԼՄ-ներ և քաղաքացիներ մտահոգված են բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասով, ուզում եմ տեղեկացնել, որ

1. Ներկա պահին նման որևէ նախագիծ ՉԿԱ։
2. Նույնիսկ, եթե լինի, ապա այն ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ունենալ, քանի որ նորմը կլինի ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ։
3. Նման կարգավորումները արդյունավետ ու նպատակահարմար կլինի իրականացնել ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ համակարգի ներդրման պարագայում․․․

https://www.facebook.com/amanukyan1/posts/4163494563676377

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031