Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):
ՊՍԾ-ն չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում