Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած պահի կարող է պատերազմ լինի ու ձեր նման լնգուլավազները չեն կարող մեր հետ գնան պատերազմի». փոխգնդապետ Կարեն Հակոբյան

Մարտ 07,2020 13:49

«Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից, հայոց բանակից՝ անկախ կարգավիճակից, հարուստ կամ աղքատ վիճակից, բոլորդ հեռո՛ւ մնացեք: Սա արդեն վերջն է, հավաքվելու է, դառնալու է մի հատ ուժ, որը չի նայելու դիմացն ով է: Բոլորդ ականջներիդ օղ արեք՝ հայոց պետականության հիմնասյուները դա հայոց բանակի սպաներն են, չի կարելի այդ մարդկանց ճակատագրերի, կյանքերի հետ խաղալ: Պատերազմող երկիր ենք, ցանկացած պահի կարող է պատերազմ լինի ու ձեր նման լնգուլավազները չեն կարող մեր հետ գնան պատերազմի»,- «Մուրացան» զինհոսպիտալի մոտ ասաց ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, որը բողոքի ցույց էր իրականացնում:

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Եվ այսօր փոխգնդապետի հարազատները բողոքի ցույց էին իրականացնում՝ դատարանի կայացրած որոշման դեմ :

Հիշեցնենք, որ սա այն դեպքն է, որի հետ կապված հրաժարական տվեց Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է՝ կոմայի մեջ է։

Կարեն Հակոբյանը պնդեց, որ ծեծկռտուքին մասնակցել են մի քանի հոգի, 7 հոգի ներկա են եղել՝ մարզպետի գլխավորությամբ. «Մարզպետի հետ անձամբ սպան կանգնել, այդտեղ խոսել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031