Մարտի 6-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, բախվել են «Mercedes S600» (վարորդ՝ Ռոման Չ., ծնված 1981 թ․) և «Mercedes C240» (վարորդ՝ Նարեկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել: «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նարեկ Հ.-ն մահացել է, իսկ «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ