Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞». Փաշինյանը Գյուլագարակում բարկացավ

Մարտ 07,2020 12:47

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուլագարակում էր: Նա Ստեփանավանի Դենդրոպարկում շրջայց կատարելուց հետո սկսեց «այո»-ի բուկլետները բաժանել լոռեցիներին:

Գյուլագարակում մի կին աղուհացով դիմավորեց Փաշինյանին ու ներկայացրեց, թե ինչ խնդիրներ ունի. «Տղես Ռուսաստան, ինֆարկտ խփեց՝ մահացավ, մարդս էլ՝ նրանից հետո: Տունը գլխիս փուլ է գալիս, աղջկաս հետ եմ ապրում, երկու բալա է մեծացնում, իմ Աստվածը դու ես, կյանքիդ մեռնեմ»,- աղեկտուր խնդրում էր ծեր կինը:

Փաշինյանն ասաց, որ հիմա քանի որ քարոզարշավի փուլ է, չի կարող նյութական որեւէ խոստում տալ: Գյուլագարակում նաեւ մի տղամարդ մոտեցավ ու ասաց, որ Սպիտակում են ապրել, երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել, հիմա Լոռիում են ապրում՝ վագոն տնակում. «Գյուղապետին ենք դիմել, չի օգնել մեզ»: Փաշինյանը Սուրեն Պապիկյանից ճշտեց՝ պետությունն ի՞նչ պարտավորություն ունի այդ քաղաքացու նկատմամբ ու ասաց. «Կա երկու ռեժիմ՝ վագոն տնակում եք ապրում, որովհետեւ պետությունն իր պարտավորությունը չի կատարել եւ երկրորդը՝ վագոն տնակում եք ապրում, որովհետեւ պետությունը ձեր նկատմամբ պարտավորություն չունի, բայց դուք էլ չեք աշխատել, չեք կարողացել աշխատել, ձեր տունը չեք կարողացել ստեղծել: Այն կնոջ դեպքն ուրիշ էր, ձերը՝ ուրիշ: Կինը միայնակ կին է, ձեր դեպքն ուրիշ է: Դու ոտքդ ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես, քո տան հարցը առաջին հերթին դու պիտի լուծես, աշխատես ու պիտի լուծես: Եթե ոտը, ձեռը տեղը առողջ տղամարդը գալիս է ասում՝ վարչապետ ջան, ես տուն չունեմ, է ես ել  չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ ստեղծել, աշխատել եմ 24 ժամ եւ ստեղծել եմ իմ տունը:

Զբոսաշրջության աճ են ապահովել, ճանապարհ ենք կառուցել, հետն էլ բնակարան երիտասարդ ընտանիքին ծրագիր ենք դրել, եկամտահարկի վերադարձման ծրագիր ենք դրել, աշխատիր Հայաստան ծրագիր ենք դրել: Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու: Բա քեզ նման տղեն բա՞ն է, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞, բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել, լուծել ենք՝ չարչարվելով: Չեմ ասում պալատներ եմ սարքել, 3-րդ մասում 3 սենյականոց բնակարան եմ ինձ համար ստեղծել: Այդ սովորությունը պետք է թարգել: Գնա աշխատի, քո ընտանիքի հարցերը լուծիր, ու ոչ միայն դու, քո կարգավիճակում եղած բոլոր մարդիկ: Ձեզ վատ են սովորեցրել, ընտրությունների ժամանակ եկել են, ասել են՝ էս տասը հազարը վերցրեք, 5 հազարը վերցրեք, էս բրինձը վերցրեք, տուկը տանք…Մենք ընտրակաշառք չենք տա, ոնց ուզում եք՝ գնացեք քվեարկեք, որովհետեւ ինձ համար չեք քվեարկում, ձեզ համար եք քվեարկում: Ոնց քվեարկեք, այդ քվեարկության արձագանքն ունենալու եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031