Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանի պահվածքը վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ․ Դավիթ Խաժակյան

Մարտ 07,2020 12:38

Երևանի ավագանու «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ազգային ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ Հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում էր բերել տարբեր արդարացումներ։ Պապոյանը նաև ընդունում էր, որ իր անդամությունը դադարեցվել է միայն 2018 թվականին։ Ասում էր, որ նա որևէ բան չի թաքցրել։ Ակնհայտ է, որ իր վարքագծով Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Պապոյանը կարծել է, որ իր կյանքի այդ դրվագը հնարավոր է կոծկել Վիքիպեդիայում իր մասին պատմող էջը խմբագրելով։

Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած մինչև երեկո Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «Վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ չեն թույլ տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել։

Այս պատմությունը լավագույնս բնորոշում է Պապոյանի պահվածքը այս օրերի ընթացքում։ Դա վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, դա վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ, դա վանդալիզմ է քաղաքացու նկատմամբ։ Գուցե գա այն օրը, երբ Վիքիպեդիայի ադմինիստրատորները թույլատրեն իր ուզածի պես խմբագրել այդ էջը, բայց պետք է հասկանալ, որ անցած ճանապարհը խմբագրման ենթակա չէ։ Կարող ես վերարժևորել այն, խմբագրել՝ չես կարող։

Այս պատմության խնդիրը Հանրապետականին մինչև հեղափոխությունը անդամակցելը չէ, այս պատմության խնդիրը պատեհապաշտությունն է, փարիսեցիությունը և սեփական անցյալի ուրացումը։

https://www.facebook.com/davit.khazhakyan/posts/206578434039312

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ,,Հեղափոխականի,, վարքագծում տրամաբանություն չպետք է փնտրել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031