Արդարությունից, հավասարությունից, օրենքի գերակայությունից խոսողներին պետք է խնդրեմ ինձ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ վայոցձորցի փոխգնդապետին՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկած անձը, որի գործողությունների պատճառով զինվորականը սեպտեմբերի 17-ից առայսօր կոմայի մեջ է, եւ օրեցօր նվազում են կոմայից դուրս գալու շանսերը, ազատ է արձակվում, իսկ շատ ուրիշ գործերով, շատ ավելի թեթեւ մեղադրանքներով անձինք կալանավայրերում են։
Այդ ո՞ր տրամաբանությամբ է, ասենք, անհրաժեշտ մինչեւ դատավճռի կայացումը բանտում պահել Ռոբերտ Քոչարյանին՝ այն պարագայում, որ ակնհայտորեն գործի քննությունը կարող է տարիներ տեւել, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանին կարելի է թույլատրել, որ մեկնի Եվրոպա եւ եվրոպական տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենա։Օրենքի
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում