Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ վաղեմության ժամկետի խնդիր է եղել․ «Ժամանակ»

Մարտ 07,2020 12:08

Երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ըստ գլխավոր դատախազության՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք: ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Սաշիկ Աֆյանը մշտապես, այդ թվում՝ 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նա նշել է, որ Հայաստանում հասարակական կարգի ապահովման պատասխանատուն ինքն է եղել, սակայն մարտյան իրադարձությունների ժամանակ Հայկ Հարությունյանը ոստիկանության ղեկավար կազմին հատուկ հրահանգ է տվել: «Նորից եմ կրկնում, որ նախկին ոստիկանապետի կողմից հրահանգ է իջեցվել», – 2008-ի նոյեմբերին հայտարարել էր Աֆյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտահոգություն չի տեսնում, որ Մարտի 1-ի բացահայտումը այս տեմպով գնալու դեպքում կարող է հարվածի տակ հայտնվել։ Նրա խոսքերով՝ Սաշիկ Աֆյանի դեպքում գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, որը պետք է գործեր, եթե, իհարկե, նա չի մեղադրվում ծանր հանցագործությունների մեջ։ «Խնդիրն այն է, որ նա մեղավոր է ճանաչվել, բայց քրեական հետապնդումը դադարեցվել ոչ թե նրա համար, որ նա անմեղ է ճանաչվել, այլ որ վաղեմության ժամկետ է գործում։ Կարևոր է, որ կատարվածին տրվի իրավական գնահատական, այլ ոչ թե ամեն կերպ բոլորին ենթարկել պատասխանատվության։ Իսկ անմիջական որոշում կայացնողների, պետության զավթման, սահմանադրական կարգի տապալման համար պատասխանատու անձինք, որոնք կատարել են ծանր հանցագործություն, նրանց հանդեպ պետք է այլ մոտեցում ցուցաբերվի, իսկ սլաքավարների նկատմամբ նույն մոտեցում ցուցաբերելն անիմաստ է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031