Ինչպես հայտնի է, մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել: Ինչպես հայտնի է, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, եւ հարց է առաջացել, թե ինչ հիմքով է դատարանը թույլատրել նրան գնալ:
Դատավոր Միսակյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ որեւէ կասկած չկար, որ նա չի վերադանա Հայաստան, քանի որ դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ նշված է եղել, որ Սերժ Սարգսյանին հրավեր է ուղարկել անձամբ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը գնացել է չարտերային չվերթով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում