Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուլագարակում էր: Նա Ստեփանավանի դենդրոպարկում շրջայց կատարեց ու հայտարարեց ֆելշմոբ՝ 10 մլն ծառ տնկելու:
Փաշինյանի հետ էր մի դպրոցական՝ Չարենցավանի դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, որը նամակ էր գրել նախարարին՝ առաջարկելով Հայաստանում շատ ծառեր տնկել, որ մաքուր օդ լինի:
Փաշինյանն այսօր ծառի սերմ ցանեց, որը պետք է աճի ու հոկտեմբերի 10-ին տնկվի անտառում կամ որեւէ տեղ, որտեղ կորոշեն: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ անցյալ տարի խոստացել էին կես մլն ծառ տնկել՝ տնկել են: Վարչապետը կատակեց. «Տնկե՞լ ենք այդքան, բա խի՞ չէիք ասում 100 փաստերի մեջ գրենք»: Նախարարն ասաց, որ մարդիկ քննադատում են ե՛ւ այդ նախաձեռնությունը, ե՛ւ սա: Փաշինյանն արձագանքեց. «Ինչի՞ համար են քննադատում, առաջարկում են, որ 10 մլն ծառ ոչ թե տնկենք, այլ կտրենք, տանենք բիզնես դնենք, իրար մե՞ջ բաժանենք ոլորտները»:
Փաշինյանը որոշեց ցանել Մայրի ծառի սերմ, Աիդան՝ Հացենի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ