Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ շրջայց էր կատարում Գյուլագարակում՝ Դենդրոպարկում:
Այնտեղ իմանալով, որ տոմսի արժեքը ընդամենը 200 դրամ է, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, կարելի է տոմսի գինը մի քիչ ավելի լինի, ասենք, սարքել 300 դրամ: Սա արժեք է: Փող լինի, որ կարողանան պահպանել: Հտո էժան ապրանքի նկատմամբ վերաբերմունքի էլեմենտ կա»:
Փաշինյանն առաջարկեց, որ գոնե ՀՀ քաղաքացիների համար այլ գին գործի, ներկայիս տոմսի արժեքը մնա նույնը, զբոսաշրջիկների համար ավելի բարձր լինի. «Պատկերացնո՞ւմ եք, զբոսաշրջիկի համար 200 դրամ, որ ասես մի հատ տեղ գնանք, 200 դրամ է տոմսը, կասի՝ էդ ի՞նչ տեղ է, որ 200 դրամ է: Այնպես որ, ՀՀ քաղաքացիների համար այլ տրամաբանություն թող լինի»: Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ ամբողջ աշխարհում այդ տրամաբանությունը կա:
Նիկոլ Փաշինյանը, որպես օրինակ, նշեց Սինգապուրի դենդրոպարկը, որը դարձել է Սինգապուրի բրենդը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ