Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով՝ բոլոր օրերի դիմաց

Մարտ 07,2020 13:00

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի պարոն վարչապետ, 2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Վճռաբեկ վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ ՊՆ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով վճռաբեկ բողոքները: Այսինքն, 22.01.2020 թ.-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված դատական ակտը (որոշումը) մտել է օրինական ուժի մեջ:

Հաշվի առնելով այն փաստը, որ չտրամադրված ամենամյա արձակուրդների փոխհատուցման իրավահարցը կանոնակարգող եւ գործող օրենսդրական նորմի, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից միանշանակ կերպով բխում է այն, որ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով, այսինքն՝ բոլոր օրերի դիմաց, ինչպես նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ չտրամադրված ամենամյա արձակուրդների փոխհատուցման իրավահարցի առնչությամբ, թե ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-1424 առ 10.08.2018թ. որոշմամբ եւ թե ՀՀ վարչական առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով, արդեն իսկ արտահայտել են իրենց իրավական դիրքորոշումները եւ ներկայումս առկա է օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերը, համաձայն որոնց՝ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով՝ բոլոր օրերի դիմաց, հետեւաբար ակնհայտ է դառնում այն, որ ՀՀ ՊՆ-ն վերոգրյալ իրավահարցի առնչությամբ գործել է եւ շարունակում է գործել ապօրինի, որի արդյունքում միտումնավոր կերպով խախտվել եւ շարունակում է խախտվել ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային զինծառայողների իրավունքները եւ օրինական շահերը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ-ի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց նման ապօրինի գործունեությամբ փաստացի միտումնավոր կերպով էական վնաս են պատճառում թե ՀՀ պետական բյուջեին եւ թե Հայաստանի Հանրապետության անվանը` իբրեւ ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության:

Գտնում եմ, որ թե օրենքի գերակայության եւ թե օրենքի միատեսակ կիրառելիության տեսանկյունից պարզապես անհրաժեշտ է օր առաջ խիստ հսկողություն սահմանել ՊՆ-ի կողմից վերոհիշյալ ապօրինությունների դադարեցման եւ դրանց բացառելու ուղղությամբ, ինչպես նաեւ, անհապաղ, օրինաչափ եւ արդարացի միջոցներ ձեռնարկել ԶՈՒ-ի պայմանագրային զինծառայողների խախտված իրավունքները եւ օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ, այն է՝ վերոհիշյալ հասանելիք փոխհատուցումներն ամբողջությամբ տրամադրել:

Պարոն վարչապետ, հարկ եմ համարում ընդգծել նաեւ այն կարեւոր փաստը, որ այսուհետ փաստացի բացակայում է որեւէ անհրաժեշտություն վերոհիշյալ իրավահարցի առնչությամբ ԶՈՒ-ի շահառու պայմանագրային զինծառայողներին անհարկի կերպով գցել, այսպես կոչված, դատական եւ ավելորդ քաշքշուկների մեջ:

Ես ունենալով որոշակի մտավախություններ՝ ստիպված եմ լինելու սույն դիմումը բաց նամակի տեսքով հրապարակել նաեւ ԶԼՄ-ների միջոցով եւ հուսով եմ, որ Դուք իմ սույն դիմումը չեք արժանացնի իմ կողմից Ձեզ 2019 թվականից հասցեագրված 5 դիմումների ճակատագրին:

Ցոլակ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԶՈՒ-ի պահեստազորի սպա, Սոցիալական շարժման
անդամ եւ համահիմնադիր

«Առավոտ» օրաթերթ
06.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031