Մարտի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, քրեակատարողական հիմնարկի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը մայրաքաղաքի բնակիչ է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջանկյալ հատվածում քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել փաթեթ, որի մեջ եղել են յուրահատուկ հոտով, կանաչավուն կանեփանման և սպիտակ փոշենման զանգվածներ:
Դեպքի վայրի զննությամբ զանգվածները հայտնաբերվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն