Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կորոնավիրուսի տարածման դեմն առնելու համար մենք երկուշաբթի օրվանից ավելի դժվար վիճակ ենք ունենալու. դպրոցներն ու բուհերը կվերաբացվեն և մեր հանրային տրանսպորտը գերծանրաբեռնված է: Նման փակ տարածքները համարվում են վարակի հիմնական օջախներից մեկը. ես մինչ այժմ մետրոյից բացի ուրիշ տրանսպորտի ախտահանում չեմ նկատել: Երևանի Ավագանուն և Քաղաքապետարանին առաջարկում եմ ավելի լուրջ վերաբերվել այս հարցին: Մինչև մեր երազած տրանսպորտային նոր միջոցների ներմուծումը, հանրային տրանսպորտի բեռնաթափման համար առաջարկում եմ օգտագործել նաև կառավարության տրանսպորտային պարկը»: