Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը մեկնարկելու է մարտի 15-ին՝ Եկատերինբուրգում եւ եզրագիծը հատելու է ապրիլի 5-ին: Դրան մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ, որոնք վաստակել են այդ իրավունքը:
Սկզբնական ցուցակում էր նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը սակայն նամակով դիմել է ՖԻԴԵ՝ տեղեկացնելով, որ հրաժարվում է մասնակցել աշխարհում կորոնավիրուսի տարածվող համաճարակի պատճառով:
Ռաջաբովին անհանգստացրել է այն, որ հավակնորդների մեջ են Չինաստանի երկու գրոսմայստերներ, որոնցից մեկը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՖԻԴԵ-ն երկշաբաթյա կարանտին է անցնում Ռուսաստանում, իսկ երկրորդ գրոսմայստերը մրցավայր ժամանելու է ավելի ուշ ու միանգամից ներգրավվելու է պայքարի մեջ: Ռաջաբովը նշել է, որ նման իրավիճակը նախ վտանգում է մասնակիցների առողջությունը, ապա նաեւ խանգարելու է կենտրոնանալուն, հետեւաբար, նաեւ՝ բացասաբար է ազդելու ընդհանուր արդյունքի վրա:
Թեյմուր Ռաջաբովին հավակնորդների մրցաշարում փոխարինելու է Ֆրանսիայի առաջատար գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ