ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը, տեղակալ Վ.Մեսրոպյանը, գլխավոր վարչության վարչությունների պետեր Կ.Սահակյանը, Յու.Իվանյանը, Հ.Համբարյանը, նրանց տեղակալները, վարչությունների ծառայողները, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանը և վարչության ծառայողները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանի կողմից ներկայացվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների քննության վերաբերյալ մշակված մեթոդական ուղեցույցը, քննարկվել են արարքների որակման և տարանջատման, դրանց բացահայտման, քննության պլանավորման, պատշաճ կազմակերպման, առանձին քննչական գործողությունների տակտիկական առանձնահատկությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին