Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Մարտ 06,2020 19:03

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց (Աբովյանում) եւ կանանց (Ծաղկաձորում) հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 2-ից 12-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզիչներն արդեն հայտարարել են մրցավայր մեկնող թիմերի նախնական կազմերը: Տղամարդկանց թիմում ընդգրկել են. 81 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 89 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Կարեն Ավագյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան եւ Արսեն Մարտիրոսյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Գոռ Մինասյան եւ Վարազդատ Լալայան:

Կանաց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նախապատվությունը տվել է Իզաբելլա Յայլյանին՝ 59 կգ, Միլենա Խաչատրյանին՝ 71 կգ, Լիանա Գյուրջյանին՝ 81 կգ եւ Տաթեւ Հակոբյանին՝ 87 կգ:

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ հնարավոր է՝ Եվրոպայի առաջնությունը չեղարկվի: Այս թեմայով Aravot.am-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ մինչեւ այս պահը ԵԱ-ն չեղարկելու մասին տեղեկության չի տիրապետում, եւ իրենք շարունակում են ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում: Մարզչի խոսքով, Իզաբելլա Յայլյանի ու Տաթեւ Հակոբյանի համար Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային է: Այսինքն, սա նրանց վերջին՝ 6-րդ, մրցումն է, որ օլիմպիական վարկանիշային միավորները հաշվարկելու համար պահանջում է ՄՕԿ-ը: Մեր հարցին, թե ինչո՞ւ ԵԱ մեկնող աղջիկների մեջ բացակայում է Արփինե Դալալյանի անունը, Արտաշես Ներսիսյանն ասաց, որ նա մեջքը ցավեցրել է եւ այժմ վնասվածքը բուժում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031