Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Դանիբեկյանը կշարունակի քննել «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործը

Մարտ 06,2020 18:44

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը կշարունակի քննել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործը: Այսօր հրապարակվեց Աննա Դանիբեկյանի նկատմամբ պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշումը: Միջնորդությունները մերժվեցին:

Հիշեցնենք, նախորդ նիստում Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություններ էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Հայկ Ալումյանը եւ Արամ Վարդեւանյանը:

Ընդհանուր առմամբ, պաշտպանական կողմը Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի երեք միջնորդություն է ներկայացվել: Առաջինն ավելի վաղ էր ներկայացվել:

«Այնուամենայնիվ հույս ունեինք, որ հնարավոր է կբավարարվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:  Պաշտպանական կողմը հաջորդ դատական նիստին նախանշված գործողություններ ունի անելու, բայց դրանց մասին այժմ խոսելը Հայկ Ալումյանը դեռ վաղ է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031