Այսօր առավոտից լուրեր են շրջանառվում, թե Գյումրիում դաժանաբար ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիշերօթիկ հաստատության սան է եղել, գիշերօթիկները լուծարելուց հետո ընտանիք է վերադարձել:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Aravot.am-ի հետ հարցմանն ի պատասխան հերքեցին նման լուրերը. «Նախարարության ենթակայության տակ գործող խնամքի որեւէ կենտրոնում հաշվառված չի եղել»:
Հիշեցնենք, երեխային Գյումրիից ռեանիմոբիլով անգիտակից վիճակում տեղափոխել են Երեւան՝ Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն: Աղջկա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Երեկ Գյումրիում տեղի ունեցած այս բռնության արդյունքում մահացել է 13 ամյա աղջկա մայրը, ծեծի ենթարկողը 28 ամյա տղամարդ է, որը ձերբակալվել է եւ արդեն խոստովանել, որ ինքն է սպանել ու ծեծի ենթարկել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ